1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը

Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին 
ԱՄՆ նախագահի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը մերժում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի լրատվական ծառայությունից, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսը Լիբանան այցելության ժամանակ ելույթ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովում և անդրադարձել ԱՄՆ-ի նախագահի` Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  հայտարարությանը, մերժելով այդ մոտեցումը, որը չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը։ Միաժամանակ, Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, եւ հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։

Միջոցառմանը ներկա Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աուն իր հերթին ներկայացրել Լիբանանի դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ  նույնպես մերժում է այդ մոտեցումը:

Հայրապետն իր խոսքում անդրադարձել է նաև հայ եկեղեցու ազգային նկարագրին ու ժողովրդանվեր ծառայությանը եւ, ընդհանրապես Սփյուռքի համայնքներում դերակատարությանը: Իր հերթին Լիբանանի նախագահը շեշտել է հայկական Սփյուռքի կարևորությունը և հայերեն լեզուն, հայկական արժեքներն ու մշակույթը պահպանելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն առանձին հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Լիբանանը եւ, ընդհանրապես, Միջին Արեւելքը հուզող քաղաքական հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]