Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռայան Ռեյնոլդսը կխաղա Փիկաչուի դերը

Ռայան Ռեյնոլդսը կխաղա Փիկաչուի դերը
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ռայան Ռեյնոլդսը, որը հայտնի Է Դեդփուլ կատակերգական գերհերոսի դերով, «Խուզարկու Փիկաչուն» ֆիլմում կխաղա գլխավոր գործող անձի դերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter-ը:

Հրատարակությունը նշում Է, որ Փիկաչուն պոկեմոնի տեսակներից մեկն Է, իսկ խուզարկու Փիկաչուն՝ անհատ, որն իրեն համարում Է մեծ քննիչ՝ Շեռլոք Հոլմսի նման: Ֆիլմը հիմնված Է համանուն տեսախաղի վրա:

Բացի Ռեյնոլդսից, «Խուզարկու Փիկաչուն» ֆիլմում դերեր կկատարեն Ջաստիս Սմիթը եւ Քեթրին Նյուտոնը, կինոնկարի նկարահանումները կսկսվեն հունվարին Լոնդոնում, ռեժիսորը կլինի Ռոբ Լեթերմանը:

Նշվում Է, որ Ռեյնոլդսի դերի համար կօգտագործվի շարժման կալման տեխնոլոգիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]