1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բունդեսլիգայում անվանի մարզիկների հետ ենք մրցակցում. Վահագն Դավթյան  

Բունդեսլիգայում անվանի մարզիկների հետ ենք մրցակցում. Վահագն Դավթյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանի կարծիքով, Բունդեսլիգայում մրցակցությունը ծավալվում է անվանի մարզիկների հետ:

«Բունդեսլիգան մեկնարկել է դեռևս տարվա սկզբին, և թիմերը միմյանց դեմ մրցելով միավորներ են կուտակում: Այնուհետև առավելագույն չափով միավորներ հավաքած թիմերը դուրս են գալիս եզրափակիչ և որոշում չեմպիոնին: Բունդեսլիգայում ուժեղ թիմեր են, և մրցակցություն է ծավալվում անվանի մարզիկների հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Դավթյանը հանդես է գալիս «Շտրաուբենհարդ»-ի կազմում: «Շտրաուբենհարդ»-ը եզրափակիչում 34:19 հաշվով առավելության է հասել «Սաարին»-ի նկատմամբ: Դավթյանը օղակների վարժությունում հավաքել է 15 միավոր: Հայ մարմնամարզիկը երկրորդ անգամ է դառնում Բունդեսլիգայի հաղթող, իսկ նրա թիմը՝ 6-րդ (3-րդ անգամ անընդմեջ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]