Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Լևոն Արոնյանը մեկ միավորով հետ է մնում Կարուանայից


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկ միավորով է հետ մնում «London chess Classic»-ի առաջատարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող հեղինակավոր մրցաշարում Արոնյանն ունի 2,5 միավոր: 3,5 միավորով առաջատարը Ֆաբիանու Կարուանան է: 2,5 միավոր ունեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Դեկտեմբերի 7-ը մրցաշարում հանգստի օր է:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ