Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էստոնիան հավատարիմ է ԼՂ հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հանձնառությանը. Սվեն Միկսեր

Էստոնիան հավատարիմ է ԼՂ հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու 
հանձնառությանը. Սվեն Միկսեր

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կարգավորում գտնելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց Եվրամիությունում նախագահող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսեր:

«Մենք խիստ կարևոր ենք համարում ձգձգված հակամարտությունների խաղաղ կարգավորում գտնելու հանձնառությանը հավատարիմ մնալը, ինչպես Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում և Մոլդովայում»,- ասաց նա:

Միկսերը կարևորեց ուժեղ և անկախ ինստիտուտների գոյությունը ԵԱՀԿ-ում՝ ընդգծելով, որ դրանք ավելի են լայնացնում և կարևորում կառույցի գործունեությունը:

Նա ընդգծեց նաև, որ ԵԱՀԿ հիմնական պարտավորություններից է նաև կառույցի անդամ երկրների տարածքում բնակվող ավելի քան 1 մլրդ անհատների անվտանգության ապահովումը:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]