Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում հարգեցին ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը

Գյումրիում հարգեցին ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը

ԳՅՈՒՄՐԻ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հարգել են 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Առավոտյան հոգեհանգստի պատարագ է մատուցվել Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, սակայն օրվա ընթացքում ևս մարդաշատ են ինչպես Գյումրիում գործող եկեղեցիները, այնպես էլ գերեզմանատները:
Մարդիկ, երկրաշարժից 29 տարի անց, կրկին այցելում են աղետին զոհ գնացած հարազատների շիրիմներին՝ սգալու ու խնկարկելու անդառնալի կորուստը: Մարդկանց հոսքը չի դադարում նաև անմեղ զոհերի եղբայրական գերեզմանին:
11:41 րոպեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, քաղաք այցելած հյուրերը ծաղիկներ դրեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ է Գյումրին իսպառ ազատվելու տնակներից, վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը այդ խնդրի լուծման համար ունի համալիր ծրագիր: «Քաղաքը տնակներից ազատելու կոնկրետ ժամանակացույց այս պահին չեմ կարող ասել, բայց Գյումրիում կյանքի որակը միանշանակ փոխվելու է»,-նշեց վարչապետը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]