Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում շենքերը սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու համար 32-35 միլիարդ դոլար է անհրաժեշտ    

Հայաստանում շենքերը սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու 
համար 32-35 միլիարդ դոլար է անհրաժեշտ

 

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր կառուցված շենքերը լիովին համապատասխանում են ներկայիս սեյսմիկ վտանգի պահանջներին, սակայն հին շենքերը ամրացնելու համար բավականին խոշոր չափի ներդրումներ են անհրաժեշտ: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանը վստահեցրեց, որ նոր կառուցվող շենքերի որակը բավականին բարձր է:

«Ինչ վերաբերում է հին շենքերի ամրակայման և ներկայիս սեյսմիկ վտանգի պահանջներին համապատասխանեցնելու խնդրին, ապա դրա համար անհրաժեշտ է մոտ 32-35 միլիարդ դոլարի ներդրում, իսկ Երևանի համար` 12-15 միլիարդ դոլար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մովսիսյանը:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը նշեց, որ  2010 թվականին ճապոնական կազմակերպության հետ համատեղ կատարվել են Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատում:

«Գնահատման բաղադրիչներն էին բազմաբնակարան շենքերը, որոնք Երևանում կազմում են մոտ 4800 շենք: Այդ շենքերը բաժանված են տարբեր  տիպերի՝ կապված կառուցապատման  տարեթվից, կիրառված նյութերից , շահագործման պայմաններից, գտնվելու վայրից և գրունտային պայմաններից: Ընդհանուր առմամբ` երկրաշարժի ժամանակ Երևանում շենքերի միայն 40 տոկոսը կարող են ենթարկվել մասնակի կամ ամբողջովին  փլուզման»,-ասաց Խլղաթյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]