Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքում հարգեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը

Գեղարքունիքում  հարգեցին  Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, քաղաքի կրթամշակութային հաստատությունների, իրավապահ համակարգի, զինկոմիսարիատի, պետական այլ հիմնարկների աշխատակիցները, անհատ քաղաքացիներ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Մեծ երկրաշարժի զոհերի հուշաքարին: Պսակադրումից հետո քաղաքացիները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով հարգեցին Հայաստանյան մեծ երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը:
Հոգեհանգստյան պաշտոն կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: «Հանգստություն ու խաղաղություն 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի բոլոր անմեղ զոհերի հոգիներին: Թող մեր հայրենիքն այլեւս զերծ մնա նման արհավիրքներից»,-հոգեհանգստյան պաշտոնի ավարտին նշեց Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը պսակադրությամբ կամ այլ միջոցառումներով հարգել են նաեւ մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, կրթական ու մշակութային հաստատություններում, այլ կազմակերպություններում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]