Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուինսթոն Չերչիլի ակնոցը գրեթե 10 հազար դոլարով վաճառվել Է աճուրդում

Ուինսթոն Չերչիլի ակնոցը գրեթե 10 հազար դոլարով վաճառվել Է աճուրդում
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին (1874 – 1965) պատկանող ընթերցանության ակնոցը 7,3 հազար ֆունտով (9,8 հազար դոլարով) վաճառվել Է աճուրդով՝ գրեթե հինգ անգամ գերազանցելով գնահատման գինը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հեռախոսով ՏԱՍՍ-ին հայտնել Է Catherine Southon Auctioneers & Valuers աճուրդային տան, որը դեկտեմբերի 6-ին անցկացրել Է աճուրդը, սեփականատեր Քեթրին Սաութոնը:

CW Dixey & Son ֆիրմայի արտադրության կլոր ակնոցի սկզբնական արժեքը կազմել Է հազարից մինչեւ 2 հազար ֆունտ:

Ինչպես պատմել են աճուրդի տանը, Չերչիլը մի քանի ակնոց Է ունեցել տարբեր կարիքների համար. մեկն ընթերցանության, մյուսները ճառեր արտասանելու համար: Ժամանակի ընթացքում դրանք դարձել են քաղաքական գործչի նույնպիսի անփոփոխ ատրիբուտն, ինչպիսիք Էին սիգարը կամ բոլորագլխարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]