Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

ԱԺ քառօրյա. շարունակում են քննարկել ընտանիքում բռնության դեմ պայքարի օրինագիծը. ՈՒՂԻՂ


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 86 պատգամավոր:

Պատգամավորները կշարունակեն քննարկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը, որի քննարկումն անավարտ էր մնացել դեկտեմբերի 6-ի նիստում:

Դեկտեմբերի 6-ի նիստում պատգամավորներն ավարտել են ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին կայանալիք նիստի ընթացքում:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ