1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ գագաթնաժողով կգումարի

Թուրքիան Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ 
գագաթնաժողով կգումարի

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության և դրա հետևանքների մասին հեռախոսազրույցներ է ունեցել Մալազիայի վարչապետի, Թունիսի և Իրանի նախագահների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը նշել է, թե ամերիկյան կողմի նման քայլը վտանգելու է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային խաղաղությունը: Նա ընդգծել է, որ Երուսաղեմը խիստ կարևոր քաղաք է մուսուլմանների համար և որ այդ քաղաքի կարգավիճակի փոփոխությանն ուղղված ցանկացած փորձ արձագանքի կհանդիպի մուսուլմանական աշխարհի կողմից:

Էրդողանը Մալազիայի, Թունիսի և Իրանի ղեկավարներին հայտնել է նաև, որ Թուրքիան՝ որպես Իսլամական համագործակցություն կազմակերպության նախագահող դեկտեմբերի 13-ին Ստամբուլում արտահերթ գագաթնաժողով է հրավիրելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]