1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Առաջիկա տարիներին մայրաքաղաքի 160 մանկապարտեզներ կվերանորոգվեն

Առաջիկա տարիներին մայրաքաղաքի 160 մանկապարտեզներ կվերանորոգվեն

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան քաղաքի 160 մանկապարտեզներ առաջիկա հինգ տարիների ընթացքում կվերանորոգվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգված համար 70 մանկապարտեզի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով` Երեւանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համաձայնագիր են ստորագրել, որով հաջորդ երեք տարիների ընթացքում Երեւանի շուրջ 40 մանկապարտեզներ վերանորոգվեն: «Երեւանի քաղաքապետարանի բյուջեով եւ բարերարների աջակցությամբ մեր մյուս մանկապարտեզները եւս կվերանորոգենք: Մեր նպատակն է, որ մեր երեխաներն ու մեր մանկապարտեզի աշխատակազմը նորմալ պայմաններում աշխատեն»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Շրջելով համար 70 հիմնանորոգված մանկապարտեզում, Երեւանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց առաջին տիկնոջը հովանավորության համար: «Մեր ցանկությունն է. որ Երեւան քաղաքի բոլոր մանկապարտեզները նման պայմաններ ունենան : Հաջորդ տարիներին Երեւան քաղաքի մանկապարտեզներում կսկսվեն մասշտաբային վերանորոգման աշխատանքներ եւ մյուս երեխաներն էլ հետ չեն մնա եւ կունենան նման վերանորոգված լավ պայմաններով մանկապարտեզ»,-հավելեց քաղաքապետը::

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]