Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանը 2018 թվականի բյուջեն համարում է իրատեսական եւ կայունացնող  

Վահրամ Բաղդասարյանը 2018 թվականի բյուջեն համարում է իրատեսական եւ 
կայունացնող

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավականին հեռանկարային ծրագիր է ներկայացրել. 2018 թվականի բյուջեն նպատակային է, միտված ապագային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում հերթական քառօրյա նիստի շրջանակում 2018 թվականի պետական բյուջեի քննարկմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 «Մենք կարծում ենք, որ այս բյուջեն իրատեսական եւ կայունացման բյուջե է:  Բնականաբար, մենք պետք է հետեւողական լինենք այն բոլոր դրույթների իրականացմանը, որոնք դրված են բյուջեում: Մենք ողջունում ենք այն, քանի որ  այսօրվա Կառավարությունը պահի խնդիր չի լուծում: Համոզված եմ,  որ եթե իրականացվեն այն նպատակները, որ Կառավարությունը դրել է, հաջորդ տարի բոլորս պետք  է որ ողջույնի խոսքեր ասենք»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Խմբակցության ղեկավարը նաեւ անդրադարձավ բյուջեի վերաբերյալ հնչող առաջարկություններին: Նրա խոսքով՝ հանրապետական նշանակության առաջարկություններից զատ պետք է նաեւ մեծ ուշադրություն դարձնել մարզերին եւ գյուղերին:

«Մեր երկրի սիրտը մարզերն են եւ գյուղերը: Ես համոզված եմ, որ միջնաժամկետ ծրագրերում մեր պատգամավորների առաջարկները դրանք ի նկատի կունենան:  Առողջապահական համակարգի հետ կապված՝ կցանկանայի ուշադրություն հրավիրել ծննդօգնության  հարցին. եթե մենք խոսում ենք բնական աճի մասին, պետք  է նկատի ունենալ նաեւ ծննդօգնությունը եւ այդ ոլորտին հրավիրել  ուշադրություն»,-եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]