Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Արգամ Աբրահամյանը սուտ է համարում Արտաշատում բարեգործական աշխատանքները դադարեցնելու մասին լուրերը


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը սուտ է համարում տեղեկություններն այն մասին, որ խորհրդարանում գործունեություն իրականացնելուց հետո դադարել է Արտաշատ քաղաքում բարեգործական աշխատանք անել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այն նախագծերն ու բարեգործական ծրագրերը, որ արել ենք, հիմա էլ են շարունակվում: Դրանք որեւէ բանի հետ կապ չունեն», - նշեց Արգամ Աբրահամյանը: Հարցին, թե  ի՞նչ հարաբերություններ ունի պատգամավորը Արտաշատի նոր քաղաքապետի հետ, նա պատասխանեց. «Շատ վաղուց ճանաչում եմ, իսկ հարաբերությունները նորմալ են»:

Խոսելով հոր՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեության, մասնավորապես, քաղաքականություն վերադառնալու հնարավոր մտադրությունների մասին՝  Արգամ Աբրահամյանը  դժվարացավ հստակ պատասխան տալ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ