Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կորյուն Նահապետյանը 2018 թ. պաշտպանության ոլորտի բյուջեն բանակի արդիականացման նոր փուլի իրականացման հնարավորություն է համարում

Կորյուն Նահապետյանը 2018 թ. պաշտպանության ոլորտի բյուջեն բանակի 
արդիականացման նոր փուլի իրականացման հնարավորություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալու լուծել զինված ուժերի առջև դրված առանցքային խնդիրներ՝ սպառազինության, ռազմարդյունաբերական համալիրի բարելավման, առաջնագծի կահավորման, թիկունքային ապահովման և մի շարք այլ առանցքային ուղղություններով: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Նպատակային քաղաքականություն է իրականացվելու մի շարք ֆինանսական աղբյուրների համադրմամբ զինված ուժերի ռազմատեխնիկական հնարավորությունները բարձրացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ առաջիկա տարիների բյուջեի պլանավորման գործընթացի բարելավմանը, հատկապես պաշտպանության բյուջեի թափանցիկության ապահովմանը նպաստելու են սահմանադրական փոփոխությունները: «Այդ փոփոխությունների արդյունքում մենք ձեռք ենք բերել համապատասխան վերահսկողական գործիքներ: Մենք այս փուլում ունենք որոշակի առաջընթաց, սակայն դեռևս կան զգալի անելիքներ: Վստահ եմ, որ 2018 թ. սկսած՝ մենք պետք է կարողանանք բյուջեի կազմման մեթոդաբանական որոշակի խնդիրներ վերանայել և առավելապես բարձրացնել այդ գործընթացի թափանցիկությունը»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Նա վստահություն հայտնեց, որ պաշտպանության ոլորտի բյուջեն էապես մեծացնելու է զինված ուժերի կարողությունները, նպաստելու է բանակի արդիականացման նոր փուլի իրականացմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]