1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտարարվել են տարվա լավագույն ֆիլմերը

Հայտարարվել են տարվա լավագույն ֆիլմերը
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Vulture ինտերնետ-պորտալը կազմել Է անցնող տարվա լավագույն կինոնորույթների վարկանիշը: Ցուցակում տեղ են գտել ոչ միայն գեղարվեստական նախագծեր, այլեւ վավերագրական, ինչպես նաեւ կարճամետրաժ ժապավեններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշի առաջատար Է դարձել Շոն Բեյքերի «Ֆլորիդա» նախագիծը»՝ ամերիկյան տրագիկոմեդիան մանկական աշխարհզգացության եւ կյանքի արժեքների մասին: Կինոնկարը, հնարավոր Է, դարձել Է Ուիլեմ Դեֆոյի լավագույն աշխատանքը եւ կինոսիրողներին ծանոթացրել Է դերասանուհի Բրուքլին Փրինսի հետ, ասված Է հոդվածում:

Երկրորդ տեղը բաժին Է հասել կինոքննադատների բարեհաճությանն արժանացած «Ինձ քո անունով կոչիր» ժապավենը: «Ես սերն եմ» եւ «Մեծ պոռթկում» ֆիլմերով հայտնի ռեժիսոր Լուկա Գուադանիոնի նոր աշխատանքը դարձել Է Անդրե Ասիմանի համանուն նովելի Էկրանավորումը: Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Արմի Համերը, Թիմոթի Շալեմեն եւ Մայքլ Սթուլբարգը:

Առաջատարների եռյակը եզրափակում Է Գրետա Հերվիգի «Լեդի Թռչունը» ռեժիսորական դեբյուտը՝ իսլանդացի երիտասարդ դերասանուհի Սիրշա Ռոնանի մասնակցությամբ: Ֆիլմում ներկայացված Է Սակրամենտոյից ավագդասարանցի ըմբոստ մի աղջկա պատմությունը, որը ցանկանում Է Նյու Յորք փախչել իր ավագ հոգեեղբոր հետ միասին: Կինոնկարը գերել Է կինոքննադատների սրտերը եւ արդեն դարձել Է պարգեւատրման տարեշրջանի ֆավորիտը:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է սեւ կատակերգության եւ հորրորի ժանրային միքսը՝ «Հեռու ինձանից» ֆիլմը: Աֆրոամերիկացի ռեժիսոր Ջորդան Փիլի դեբյուտային նախագիծն արծարծում Է ռասիզմի հարցերը՝ կասկածի դտակ դնելով ամերիկյան հասարակության հանդուրժողականությունը:

Անցնող տարվա լավագույն կինոնկարների ցուցակում հինգերորդը դարձել Է կինոռեժիսոր Անիես Վարդայի եւ լուսանկարիչ JR-ի «Դեմքեր, գյուղեր» ֆրանսիական վավերագրական ֆիլմը: Կինոնկարն արժանացել Է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե աչք» մրցանակին:

Թոփ-10-ում տեղ են գտել նաեւ «Մարջորի Փրայմ» կամերային դրաման՝ Ջոն Հեմի մասնակցությամբ, Իրաքի պատերազմի սարսափների մասին պատմող «Թաքնվելու տեղ չկա» կարճամետրաժ ժապավենը, Լյուք Բեսոնի «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը», 90-ական թվականների սկզբին ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մասին «Րոպեում 120 զարկ» կինոնկարը, ինչպես նաեւ «Թափանցիկ թելը»՝ լեգենդար Դենիել Դեյ-Լյուիսի վերջին դերասանական աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]