Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոգերինին Իրանի հետ գործարքը համարել Է անվտանգության հանգուցային հարցը

Մոգերինին Իրանի հետ գործարքը համարել Է անվտանգության հանգուցային հարցը
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ կնքված միջուկային գործարքի հետեւողական կատարումը եվրոպական, տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հանգուցային հարցն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ դեկտեմբերի 5-ին կայացած հանդիպման արդյունքները:

«Ես հայտարարեցի, որ ԵՄ-ի տեսանկյունից Իրանի հետ կնքված միջուկային գործարքի կատարման շարունակումը եվրոպական, ինչպես նաեւ գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության ռազմավարական գերակայությունն Է»,-ասել Է նա:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]