Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարներից է  

Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարներից է

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը շարունակում են հաջող ելույթները Լոնդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող London Chess Classic FIDE OPEN մրցաշարում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց:

Հրանտ Մելքումյանն ունի 4 միավոր և կիսում է 1-3-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանն ունի 3 միավոր:

Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]