Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նորընտիր նախագահ է ընտրվել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շվեյցարական La Gruyere թերթին տված հարցազրույցում, դը Բյումանը տեղեկացրել է, որ իր օտարերկյա առաջին այցելություններից մեկը կատարելու է Հայաստան: Լրագրողի այն հարցին, թե որոնք են լինելու նրա նախագահության ուժեղ պահերը, դը Բյումանը պատասխանել է.«Պատվիրակության պաշտոնական այցեր են լինելու՝ նախ փետրվարի 3-8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան: Այն իմ նախասիրության երկիրն է. ես հասել եմ խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

Դոմինիկ դը Բյումանը շեշտել է նաև, որ իր նախագահության ընթացքում նախատեսում է նաև օտարերկրյա այցեր կատարել Բրազիլիա, Ֆրանսիա և Գերմանիա:

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը նախագահում է նաև երկրի խորհրդարանի վերին պալատի՝ Նահանգների (կանտոնների) խորհրդի նիստերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]