Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը կուսակիցների առջև բաց չի թողել առիթը հայկական սփյուռքը վատաբանելու համար

Էրդողանը կուսակիցների առջև բաց չի թողել առիթը հայկական սփյուռքը վատաբանելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ հերթական անգամ դրանք պայմանավորելով հայկական սփյուռքի գործոնով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, իր կուսակիցների առջև Էրդողանը, անտեսելով հանգամանքը, որ հենց թուրքական կողմն է փակ պահում Հայաստանի հետ սահմանը, հայտարարել է, թե «սփյուռքի ազդեցության տակ Հայաստանը փակել է բարեկամական բոլոր ուղիները Թուրքիայի հետ»:

Որպես Հայաստանի հետ հարաբերություններին հակակշիռ՝ նա օրինակ է բերել Վրաստանը, որը, ըստ Էրդողանի կարծիքի, կամուրջ է ծառայում Թուրքիայի և Արևմուտքի, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանի ու Միջին Ասիայի միջև:

«Այս երկու օրինակները շատ իմաստալից են: Մեզ հետ բարեկամություն անողը շահում է, իսկ «քեն քշողը»՝ կորցնում»,- ասել է Թուրքիայի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]