Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բեռլինում բացվել Է Կարեն Շահնազարովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

Բեռլինում բացվել Է Կարեն Շահնազարովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի կենտրոնում գտնվող Գիտության եւ մշակույթի ռուսական տանը (ԳՄՌՏ) դեկտեմբերի 3-ին անցկացվել Է Կարեն Շահնազարովի ստեղծագործական երեկոն: Ռեժիսորը գրեթե մեկ ժամ պատասխանել Է դահլիճում ներկա գտնվողների հարցերին, պատմել իր հին ու նոր ժապավենների մասին, պատմություններ Է հիշել իր կյանքից: Դրանից հետո գրեթե երկու հարյուր հանդիսականների ներկայությամբ կայացել Է «Աննա Կարենինա: Վրոնսկու պատմությունը» ֆիլմի ցուցադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կիրակի օրվա սեանսով բացվել Է Շահնազարովի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Հաջորդ շաբաթվա ընթացքում ԳՄՌՏ-ում կցուցադրվեն «Ձմեռային երեկո Գագրայում», «Արքայասպանը», «Սուրհանդակը», «Հիվանդասենյակ թիվ 6», «Սպիտակ վագր», «Սերը ԽՍՀՄ-ում» ֆիլմերը:

«Մենք շատ հավանեցինք Մոսֆիլմի ժապավենները Բեռլին բերելու գաղափարը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այն բանին, որ դրանք այստեղ ավելի հաճախ ցուցադրվեն: Հուսով ենք, որ դա կանոնավոր բնույթ կկրի»,-ասել Է ռեժիսորը՝ հաղորդակցվելով դահլիճի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]