Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության մեջ առաջին SMS-ի հեղինակը հայտնել Է դրա բովանդակությունը

Պատմության մեջ առաջին SMS-ի հեղինակը հայտնել Է դրա բովանդակությունը
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ առաջին SMS-ը շարժական հեռախոսի Է ուղարկվել 25 տարի առաջ Նիլ Փափվորթի կողմից: Հասցեատերը նրա աշխատանքային գործընկերն Էր: Այս մասին Sky News հեռուստաալիքին պատմել Է տեքստային հաղորդագրության հեղինակը՝ համակարգչային ծրագրեր մշակողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

SMS-ն ստացել Է Vodafone հեռահաղորդակցական ընկերության տնօրենը, այն բովանդակել Է հետեւյալ բառերը՝ «Երջանիկ Սուրբ Ծնունդ»: Ինչպես խոստովանել Է Փափվորթը, պատասխան ինքն այդպես Էլ չի ստացել: 1992 թվականին բջջային հեռախոսները կարող Էին ստանալ հաղորդագրություններ, բայց դրանց առաքման համար պահանջվում Էր համակարգիչ:

«Տեքստային հաղորդագրություններն իմ գյուտը չԷին, ես պարզապես այն երջանիկն Էի, որն ուղարկեց առաջինը»,- ասել Է Փափվորթը: Նա նշել Է, որ առաջին SMS-ից հետո ընդամենը 20 տարի անց՝ 2012 թվականին, Մեծ Բրիտանիայում առաքվել Է 151 միլիարդ հաղորդագրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]