Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արոնյանի հաջորդ մրցակիցը Կարյակինն է  

Արոնյանի հաջորդ մրցակիցը Կարյակինն է

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «London Chess Classic»-ում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի հեղինակավոր այս մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինն է: Երկրորդ տուրից հետո բոլոր մասնակիցներն ունեն 1-ական միավոր:

Մյուս զույգերն են` Նեպոմնյաշչի-Կարուանա, Կարլսեն-Անանդ, Ադամս-Լագրավ, Նակամուրա-Սո:

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]