Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը տոնում է հիմնադրման 80-ամյակը

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը տոնում է հիմնադրման 
80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը նշում է հիմնադրման 80-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ առիթով դեկտեմբերի 5-ին երգչախումբը պատրաստվում է հոբելյանական համերգի:

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: 1961 թվականի սեպտեմբերից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

Երգչախումբը գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում: Հայաստանից դուրս հանդես է եկել 180 քաղաքներում՝ 820 համերգով: Նյու ՅորքումԼոնդոնում Փարիզում, ՊրահայումԲեյրութում և այլուր 27 լեզուներով երգել է հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների կատարումներովԵրգացանկը հարուստ է Բախի, Հենդելի, Մոցարտի, Վերդիի, ԲեթհովենիՉայկովսկու և ուրիշների ստեղծագործություններով: Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի և Կոմիտասի պատարագների սկավառակներ:

1969 թվականին երգչախմբին շնորհվել է «ակադեմիական» կոչումը, իսկ 2012 թվականի նոյեմբերին 15-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ազգային» կոչում:

1980 թվականին Մոսկվայում օլիմպիական խաղերի մշակութային միջոցառումների շրջանակում, միության բոլոր անվանի խմբերի մրցակցության արդյունքում երգչախմբի կատարմամբ հնչեցված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ճանաչվել է լավագույնը, իսկ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն արժանացել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանին։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ գործունեության ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան Պրիի։ Երգչախումբն արժանացել է նաև ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների, Մխիթարյան միաբանության և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի և շատ այլ շքանշանների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]