Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի կառուցումն ընթանում է լայն թափով

Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի կառուցումն ընթանում է լայն 
թափով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորները ծանոթացել են զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, ԵՊԲՀ պրոֆեսորները զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցումը համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի 100-ամյա ճանապարհ անցած, բայց, ցավոք, արդեն փլվելու վտանգի առաջ կանգնած շենքում ոչ միայն համալսարանի, այլև Երևանի համար պատմական իրադարձություն են համարում:

Դեկտեմբերի 2-ի առավոտյան բժշկական համալսարանի անվանի պրոֆեսորների մի խումբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, ուր այժմ լայն թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում: Պատմական նշանակություն ունեցող շենքի աջակողմյան հատվածի ամրակայման աշխատանքներն ավարտվել են, սկսվել են նորոգման և հարդարման աշխատանքները:

Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանի նահապետներին է ներկայացրել է կատարված աշխատանքի ծավալները, ծրագրվող արդյունքներն ու նպատակները:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանն իր գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել վերականգնողական կենտրոնի ողջ աշխատանքային թիմին կատարված հսկայական աշխատանքի համար և ընդգծել, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում են անցել Հայաստանի բժշկագիտության գրեթե բոլոր անվանի ներկայացուցիչների ուսանողական և մանկավարժական տարիները: Երևանի ամենահին հիվանդանոցը մեր երկրի համար պատմական տարբեր ժամանակներում ապահովել է բնակչության բուժօգնությունը:

Այս օրերին շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողները: Անգամ հանգստյան օրերին ապագա բժիշկները չեն զլացել մասնակից դառնալ զինհաշմանդամների համար նախատեսված համալիրի կառուցմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]