Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Արցախի նախագահներն ԱՀ ՊՆ-ում ՊԲ մարտունակության բարձրացմանը նվիրված խորհրդակցություն են անցկացրել

Հայաստանի և Արցախի նախագահներն ԱՀ ՊՆ-ում ՊԲ մարտունակության բարձրացմանը 
նվիրված խորհրդակցություն են անցկացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը երկու հայկական հանրապետությունների նախագահներն Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին:

Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը, ինչը հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւոր գրավականներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]