Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստ է գազ գնել ցանկացած երկրից, եթե գինը մրցունակ լինի  

Հայաստանը պատրաստ է գազ գնել ցանկացած երկրից, եթե գինը մրցունակ լինի
 

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բնական գազ գնել ցանկացած երկրից, այդ թվում՝ Իրանից, եթե առաջարկվող գինը մրցունակ լինի։ Անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հայտարարություններին, որ իրանական կողմը առաջարկում է ավելի էժան գազ, քան ռուսականն է՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։

Ըստ նրա, այս պահին իրանական գազի գինն ավելի բարձր է, քան ռուսականինը։ Բացի այդ, մինչև օրս կառավարությունը չի ստացել իրանական գազի՝ այդ պահի համար առավել մրցակցային գնի պաշտոնական առաջարկ։

«Գազի և էլեկտրաէներգիայի բնագավառում համագործակցության հեռանկարները ներկայում դիտարկվում են տարածաշրջանային ձևաչափով և մշտապես ներառված են տարբեր մակարդակի հանդիպումների օրակարգում»,-նշեց Թարփոշյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]