Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Brexit-ի շուրջ հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայում միգրանտները պակասել են մեկ երրորդով

Brexit-ի շուրջ հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայում միգրանտները պակասել են մեկ երրորդով

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում գրեթե մեկ երրորդով ընկել Է միգրացիայի մակարդակը եւ մեկ տարում՝ 2016 թվականի հունիսից մինչեւ 2017 թվականի հունիս, կազմել Է 230 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Թագավորության ՆԳ նախարարության վիճակագրական զեկույցում:

Այդ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիա Է ժամանել մոտավորապես 572 հազար մարդ, իսկ 342 հազար հոգի մեկնել են երկրից: Զեկույցի համաձայն, այն մարդկանց թիվը, որոնք ժամանում են ԵՄ-ի երկրներից, լրջորեն նվազել Է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ: Հատկապես պակասել են այն մարդիկ, որոնք Մեծ Բրիտանիա են ժամանում աշխատանք գտնելու համար:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]