Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դե Միստուրան մաքոքային բանակցություններ Է սկսել Դամասկոսի եւ ընդդիմության պատվիրակությունների հետ

Դե Միստուրան մաքոքային բանակցություններ Է սկսել Դամասկոսի եւ ընդդիմության պատվիրակությունների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան մաքոքային բանակցություններ Է սկսել Սիրիայի կառավարության եւ միացյալ ընդդիմության պատվիրակությունների միջեւ, որոնք գտնվում են ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում, բայց տարբեր հարկաբաժիններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Նոյեմբերի 30-ի առավոտյան ՄԱԿ Է ժամանել սիրիական միացյալ ընդդիմության պատվիրակությունը՝ Նասեր Հարիրիի գլխավորությամբ: Մեկ ժամ անց Ժնեւի կենտրոնակայան Է ժամանել նաեւ Դամասկոսի պատվիրակությունը: Այս պահին նրանք գտնվում են տարբեր բանակցային սենյակներում: Ենթադրվում Է, որ դե Միստուրան պատվիրակությունների միջեւ մաքոքային բանակցությունները կսկսի՝ առաջարկություններով անցնելով մի սենյակից մյուսը:

Ժնեւում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլն սկսվել Է նոյեմբերի 28-ին: Սակայն Դամասկոսի պատվիրակությունը դրանց միացել Է միայն մեկ օր անց: Ենթադրվում Է, որ փուլը կշարունակվի մինչեւ հաջորդ շաբաթ, թեեւ կառավարական պատվիրակությունը պլանավորում Է Ժնեւից մեկնել դեկտեմբերի 2-ին: Միացյալ ընդդիմության պատվիրակությունը մտադիր Է մնալ մինչեւ դեկտեմբերի 15-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]