Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մամեդյարովը խոսել է Նալբանդյանի հետ Վիեննայում կայանալիք հանդիպման մասին

Մամեդյարովը խոսել է Նալբանդյանի հետ Վիեննայում կայանալիք հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նախարարը հայտնել է, որ տվել է հանդիպման համաձայնությունը:

«Մենք միշտ ասում ենք, որ բանակցությունները պետք է լինեն բանական և սուբստանտիվ: Մոսկովյան հանդիպման ընթացքում մենք համանախագահների հետ խորը և մանրամասն քննարկումներ ենք ունեցել: Համանախագահները թերևս կշարունակեն բանակցություններն այս ուղղությամբ»,- հայտարարել է Մամեդյարովը:

Նոյեմբերի 14-ին և 16-ին տարածաշրջան այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում: «Համանախագահները կնախապատրաստեն այդ հանդիպման օրակարգը, որը կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր, ինչպես նաև շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերջնական աշխատանքներին»,- ասվում էր համանախագահների հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am