Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է կոմիտեի և անցնում Բնապահպանության նախարարության ենթակայության

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է կոմիտեի և անցնում Բնապահպանության նախարարության ենթակայության

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների վերականգնմամբ, անտառածածկի ավելացման, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական գործունեության պահպանման և զարգացման անհրաժեշտությամբ:

«Հիմնական փոփոխությունը հետևյալն է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո՝ հաշվի առնելով այն, որ անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն»,- ասաց նախարարը:

Դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ակնկալում է քվոտաների արագ ձևակերպում, ինչի մասին ավելի վաղ խոսել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]