1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի ներգրավումը բանակցություններին անհնարին է և անթույլատրելի. պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը

Թուրքիայի ներգրավումը բանակցություններին անհնարին է և անթույլատրելի. 
պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով այդ հանդիպմանը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ, առհասարակ, պետք է խոստովանել մեկ բան՝ Թուրքիան մշտապես ներգրավված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում:

«Այդ ներգրավածությունը բացասական է, և սա բոլորի համար ակնհայտ է: Թուրքիայի քաղաքականությունը բացեիբաց ուղղված է հայոց պետականության դեմ, ինչը դրսևորվում է ոչ միայն Ադրբեջանին սատարելով, նրան ագրեսիայի դրդելով և դրանում հովանավորելով, այլ նաև հայոց Ցեղասպանության ժխտմամբ, նրա ճանաչման պահանջի դեմ հակահայկական տարբեր ծրագրեր իրականացնելով»,- ասել է Դ. Բաբայանը և ավելացրել, որ այսպիսի հանդիպումներով, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես պետք է դառնա հակամարտության կարգավորման միջնորդներից մեկը, որն անհնարին է և պարզապես անթույլատրելի:

Դ. Բաբայանն ընդգծեց, որ վերջին շրջանում թուրքական կողմի ակտիվությունը ղարաբաղյան հիմնախնդրի գործում ակնհայտ է, և հենց այդպիսի հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հավանաբար Թուրքիային հասկացնում են, որպեսզի նա չհատի «կարմիր գիծը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]