Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստան մատակարարվող բնական գազի գինը 2018-ին կմնա անփոփոխ

Հայաստան մատակարարվող բնական գազի գինը 2018-ին կմնա անփոփոխ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: «Վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպմանը ձեռք բերվեց համաձայնություն, որով ՀՀ մատակարարվող բնական գազի գինը եկող տարվա համար մնում է անփոփոխ: Այդ համաձայնությունը ամրագրվում է արձանագրության ստորագրմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: 

Սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ նախորդ տարի կառավարությունը սոցիալապես անապահով, սահմանամերձ համայնքների բնակիչների և վերամշակող ձեռնարկությունների համար գազի գնի հետ կապված սահմանել էր դիֆերենցված մոտեցում: Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք դրա հետ կապված 2018-ին փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կա, որպեսզի այդ մոտեցումը շարունակի մնալ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ նազարյանը նշեց, որ որևէ բան փոխելու անհրաժեշտություն չկա և սահմանված արտոնյալ սակագները կպահպանվեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]