Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տոկոսադրույքների նվազման պայմաններում պարարտ հող է ստեղծվել կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար

Տոկոսադրույքների նվազման պայմաններում պարարտ հող է ստեղծվել կորպորատիվ 
պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարկերի և ավանդների տոկոսադրույքների ներկայիս նվազման պայմաններում նպաստավոր հիմք է  ստեղծվել կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ակտիվացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է կարծում Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյան և նշում, որ դա հնարավոր կլինի ընկերությունների կողմից համապատասխան նախաձեռնություններով հանդես գալու դեպքում։ «Տոկոսադրույքների մակարդակի նվազեցումը կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման առումով նոր հնարավորություններ է ստեղծում։ Երբ ավանդների տոկոսադրույքները նվազում են, տնային տնտեսությունները, տնտեսվարող սուբյեկտները փորձում են ներդրումների այլընտրանքային ուղղություններ որոնել։ Կորպորատիվ պարտատոմսերում ներդրումը կարող է այդ այլընտրանքային լուծումներից մեկը լինել»,-նշեց Արման Բարսեղյանը։ Նրա դիտարկմամբ՝ ընկերությունների համար, որոնք ունեն համապատասխան ռիսկի պրոֆիլ, կորպորատիվ կառավարման մակարդակ, ինստիտուցիոնալ կայացվածություն, ներկայիս ավելի ցածր տոկոսադրույքների մակարդակում, առավել իրատեսական կլինի պարտատոմսերի տեղաբաշխումը։ «Մեր բանկի օրինակով կարող եմ ասել, որ մենք արդեն բավականին մեծ ծավալի պարտատոմսերի տեղաբաշխում ենք իրականացրել, որը հնարավոր է եղել տոկոսադրույքների նվազեցման այս ֆոնին»,-ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամը։

Ընկերության կողմից թողարկվող պարտատոմսերը կոչվում են կորպորատիվ պարտատոմսեր։ Պարտատոմսը պարտքի մասին վկայող փաստաթուղթն է, որը նշանակում է, որ ընկերությունը պարտքով փող է վերցնում և դիմաց խոստանում է որոշակի եկամուտ պարտատոմսեր գնողներին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]