Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին

Թուրքիան աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող 
գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին Անկարայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան),  Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Ես վերահաստատեցի Թուրքիայի աջակցությունը Մինսկի գործընթացին»,- գրել է Չավուշօղլուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]