Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի երաժշտությունն առաջադրված է «Գրեմի» մրցանակի

  Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի երաժշտությունն առաջադրված է «Գրեմի» 
մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքը, որի հեղինակն ու կատարողը հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելն է, առաջադրվել է «Գրեմի» մրցանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Քորնելի «Խոստումը» երգը առաջադրված է «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում:

Հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելը մահացել է 2017 թվականի մայիսին՝ կյանքի 52-րդ տարում:

Նա հայտնի է որպես Soundgarden ռոք խմբի կիթառահար ու երգահան:

Նա հեղինակել էր «Խոստումը» երգը Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան համանուն ֆիլմի համար: Խոսելով ֆիլմի մասին՝ երգիչն ասել էր. «Մենք պետք է տեղյակ լինենք անցյալում տեղի ունեցած դեպքերի մասին: Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ մենք չենք պատմում պարզապես մեկդարյա հնության պատմություն, մենք խոսում ենք այն պատմության մասին, որը տեղի է ունենում այսօր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]