Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը բարելավել Է հարաբերությունները մի շարք երկրների հետ. Ռոուհանի

Իրանը բարելավել Է հարաբերությունները մի շարք երկրների հետ. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ իր երկրի եւ մի շարք պետությունների միջեւ հարաբերությունները ներկայում ավելի լավ են, քան անցյալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին հայտնել Է IRNA գործակալությունը:

«Մենք շատ լավ հարաբերություններ ենք հաստատում Եվրամիության հետ,- Ռոուհանիի խոսքը մեջբերել Է գործակալությունը:- Ռուսաստանի եւ մեր հարեւաննների մեծամասնության հետ հարաբերություններն ավելի լավ են, քան նախկինում»:

«Այսօր մենք բարելավված հարաբերություններ ունենք Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Կատարի հետ»,- հայտարարել Է նախագահը, նշելով, որ Իրանին հաջողվել Է կապերը կարգավորել նաեւ տարածաշրջանի երկրների հետ: Ռոուհանիի խոսքով՝ Իրանը բարդություններ կարող Է ունենալ «մի քանի պետությունների», այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ: «Սաուդյան Արաբիան լարվածություն Է փնտրում Իրանի հետ, որպեսզի թաքցնի պարտությունները տարածաշրջանում, ինչպես նաեւ ներքին հիմնախնդիրները»,- ասել Է Իրանի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]