Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խվորոստովսկու աճյունափոշին ամփոփող սափորը հողին հանձնվեց Մոսկվայի Նովոդեւիչիեի գերեզմանատանը

Խվորոստովսկու աճյունափոշին ամփոփող սափորը հողին հանձնվեց Մոսկվայի Նովոդեւիչիեի գերեզմանատանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 28-ին Մոսկվայի Նովոդեւիչիեի գերեզմանատանը տեղի Է ունեցել օպերային բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու աճյունափոշու մի մասն ամփոփող սափորը հողին հանձնելու արարողությունը: Արտիստին հրաժեշտ տալու Էին եկել հարյուրից ավելի մարդիկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Իններորդ տեղամասի հարեւանությամբ, որտեղ տեղի Է ունեցել թաղումը, գտնվում են Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի, երգիչ եւ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ուտյոսովի, գրող Ֆազիլ Իսկանդերի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայիլ Ժարովի, բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի, պետական գործիչ, տնտեսագետ Ալեքսանդր Պոչինկի շիրիմները:

Երգչի հարազատները, ծնողները, կինն ու զավակներն ընդունել են Դմիտրի Խվորոստովսկու տաղանդի երկրպագուների ցավակցությունը: Արտիստին հրաժեշտ տալու Էին եկել երգչուհի Լարիսա Դոլինան, պրոդյուսերներ Իգոր Կրուտոյը եւ Իոսիֆ Պրիգոժինը, հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը, ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին:

Խվորոստովսկու կտակի համաձայն, նրա աճյունափոշին բաժանել են երկու մասի, որպեսզի հողին հանձնեն Մոսկվայում եւ Կրասնոյարսկում, որտեղ ծնվել Է երգիչը: Դմիտրի Խվորոստովսկին ուղեղի ուռուցքի դեմ երկարատեւ պայքարից հետո կյանքի 56-րդ տարում վախճանվել Է Լոնդոնում նոյեմբերի 22-ին: Նոյեմբերի 27-ին Պ.Ի.Չայկովսկու անվան համերգասրահում արտիստին հրաժեշտ են տվել հազարավոր մարդիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]