Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանը բարձր է գնահատում Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները

Իրանը բարձր է գնահատում Հայաստանի հետ քաղաքական եւ տնտեսական 
հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ լավ հարաբերություններ ունի հարեւան պետությունների հետ, մասնավորապես՝ բարձր մակարդակի համագործակցություն Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

«Վերջին տարիների քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել, ինչպես նաեւ պետք է նշեմ մեծարգո նախագահ դոկտոր Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցության եւ ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցի մասին, որոնք երկկողմ հարաբերությունների շրջանակում շատ կարեւոր են: Բավականին լավ հնարավորություն է ընձեռնված երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այսօր ինձ ուղեկցել են տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ եւ գործարարներ. նրանք Հայաստանում են: Հայաստանի հետ համագործակցության շրջանակում կարեւորագույն ոլորտներից են էներգետիկ եւ տարանցման ոլորտները, բնապահպանությունը: Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը նույնպես շատ ենք կարեւորում: Ինչպես նաեւ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետությանը աջակցության համար միջազգային հարթակներում: Միասին աշխատում ենք, որպեսզի այս տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն պահպանվի: Ուրախ եմ, որ հաջողություն ենք գրանցել երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում»,-ասաց Իրանի արտգործնախարարը՝ նաեւ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ժողովրդին եւ ղեկավարությանը վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցական ուղերձների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]