Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման  

Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման  

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերջին դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց  6 տարվա ազատազրկման:

Արմեն Պողոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի  2-րդ մասովև դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ամբաստանյալ Կարեն Քոչարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի  38-190-րդ հոդվածի  1-ին մասով և  դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Անդրանիկ Քոչարյանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ  քրեական օրենսգրքի  38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի  և փորձաշրջան կսահմանվի:
Դավիթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի  և փորձաշրջան կսահմանվի:
Ժորա Զաքարյանը մեղավոր ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց: Նրա նկատմամբ նույնպես պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կսահմանվի փորձաշրջան:

Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք

Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը ձեռք բերելուն՝ դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]