Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ի անդամ լինելը Հայաստանին միայն օգուտ է բերում. Արամ Սաֆարյան

ԵԱՏՄ-ի անդամ լինելը Հայաստանին միայն օգուտ է բերում. Արամ Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ընտրությունը՝ դառնալու ԵԱՏՄ-ի ակտիվ, կառուցողական անդամ ճիշտ էր, անդամակցությունը Հայաստանին բերում է միայն օգուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ-ի վերջին երեք տարիների և 2017-ի առաջին ութ ամիսների հետազոտության արդյունքները ներկայացրեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Որպես՝ փորձագիտական կառույցի ղեկավար ուզում եմ ասել, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ճիշտ է, մենք երկրորդ տարին է, որ քաղում ենք դրա բարեբեր պտուղները: 2016-ի երկրորդ կիսամյակում և 2017-ի առաջին ութ ամիսներին արտահանման ծավալներն աճել են, 2018-ին ևս շարունակելու են աճել: Մենք քաղելու ենք դրա քաղաքական պտուղները՝ լինելով կառուցողական դաշտում և ունենալով կառուցողական մասնակցություն ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին»,-ասաց Սաֆարյանը:

ԵԱՏՄ-ին անդամակցության և ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման նպատակն է Հայաստանը դուրս բերել կայուն զարգացման ճանապարհ:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից, ստորագրել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]