1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Խոսրով Հարությունյանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը Հայաստանի տնտեսությունն արդիականացնելու լավ հնարավորություն է համարում

Խոսրով Հարությունյանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը Հայաստանի տնտեսությունն արդիականացնելու լավ հնարավորություն է համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը Հայաստանի համար տնտեսությունն արդիականացնելու հնարավորություն է համարում: ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Կօգտագործե՞նք այդ հնարավորությունը, կունենանք իսկապես լուրջ հնարավորություններ, համատեղելով դիվերսիֆիկացված շուկաներն ու արտադրությունը, ապահովել մեր տնտեսության դինամիկ աճ: Չե՞նք ունենա այդ ամենը, դրա համար միայն մեզ պետք է մեղադրենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց պատգամավորը:

Միևնույն ժամանակ, Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանն ի զորու է օգտագործել տնտեսությունն արդիականացնելու և զարգացնելու բոլոր այն հնարավորությունները, որ ընձեռում է Եվրոպական միության հետ ստորագրված համաձայնագիրը:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]