Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակը երկարաժամկետ զարգացումը երաշխավորելու նախադրյալների ստեղծումն էր. Խոսրով Հարությունյան

ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակը երկարաժամկետ զարգացումը երաշխավորելու նախադրյալների ստեղծումն էր. Խոսրով Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն արձանագրում է, որ ժամանակակից գլոբալ տնտեսական միջավայրում որևէ երկիր չի փորձում միայնակ գոյատևել: Նրա խոսքով` նույնիսկ գերտերությունները փորձում են անդամագրվել մեգատնտեսությունների և այդ շրջանակներում, օգտվելով տնտեսական համագործակցության հնարավոր արդյունքներից, ձևավորել սեփական մրցունակ ազգային տնտեսությունը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նման կարծիք հայտնեց խորհրդարանում ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում: Այդ համատեքստում Հայաստանի ընտրությունը շատ մեծ չէր, և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հիմնական նպատակը  երկարաժամկետ հատվածում դինամիկ զարգացումը երաշխավորելու նախադրյալների ստեղծումն էր: Սա է գաղափարը: Հայաստանի պարագայում մրցունակ ազգային տնտեսություն, նշանակում է նախ տնտեսություն, որն ունակ է արտաքին շուկաներ մրցունակ առաջարկ տանել: Հայաստանի պարագայում այլ լուծում չկա: Ո՞րն է մեզ համար ամենահարմար տնտեսական տարածքը մատչելիության տեսանկյունից: Անկասկած եվրասիականը, իսկ եթե ավելի կոնկրետ` ռուսականը: Արդյոք սա նշանակում է, որ մենք պետք է խորշենք այլ հնարավորություններից, անկասկած ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարությունյանը:

Հարությունյանը հավելեց, որ եվրասիական շուկան ինքնին երաշխիքներ չի ստեղծում, որպեսզի Հայաստանը կարողանա մրցունակ տնտեսություն ձևավորել: «Այդ շուկան ընդամենը երաշխիքներ է ստեղծում իրացնել ապրանքներ, եթե դրանք մրցունակ են: Մրցունակ արտադրանք ունենալու համար մեզ պետք են ժամանակակից տեխնոլոգիական արտադրական կարողություններ: Այդ տեխնոլոգիական հնարավորություններն Արևմուտքում են: Օգտվե՞լ դրանցից, իհարկե այո: Օգտագործե՞լ այդ հնարավորությունները, անշուշտ այո, բայց տեխնոլոգիաները քիչ են, իսկ ներդրողների համար պետք է կանխատեսելիություն դատական համակարգի, բիզնես միջավայրի թափանցիկության առումով: Եվրոպական Միության հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս արդիականացնել մեր տնտեսության օրգանիզմը»,- ընդգծեց պատգամավորը:

Նա այն կարծիքին չէ, որ Եվրասիական տնտեսական միությունում ամեն ինչ կարգին է, սակայն նորմալ է համարում, որ այնտեղ կարող են լինել թերություններ և խնդիրներ, քանի որ ընդամենը երկու տարի գոյություն ունեցող կառույցը չէր կարող միանգամից բոլոր հարցերը կարգավորել: Խոսրով Հարությունյանը հիշեցրեց Եվրոպական Միության օրինակը, որի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում էլ ամեն ինչ չէ, որ հարթ է եղել:

Խոսրով Հարությունյանը վստահ է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խանգարում մեր երկրի զարգացմանը: Նա նշում է, որ այդ անդամակցությանը և դրա ընձեռած հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում ստացվող օգուտներին պետք է նայել երկարաժամկետ կտրվածքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]