1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԳՍԴԿ-ի հետ Մերկելի դաշինքի կոալիցիոն բանակցությունները կարող են սկսվել միայն 2018 թվականին

ԳՍԴԿ-ի հետ Մերկելի դաշինքի կոալիցիոն բանակցությունները կարող են սկսվել միայն 2018 թվականին
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) միջեւ կառավարող կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականի հունվարից ոչ շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին ARD հեռուստաալիքի եթերով հայտարարել Է ՔԴՄ-ի փոխղեկավար Յուլյա Քլյոքները: «Ես ելնում եմ այն բանից, որ միայն հաջորդ տարվա սկզբին կանաչ լույս կտրվի կոալիցիոն բանակցություններին»,-ասել Է նա:

Ինչպես պարզաբանել Է քաղաքական գործիչը, նախ ԳՍԴԿ-ն պետք Է համագումար անցկացնի, որը պլանավորված Է դեկտեմբերի 7-9-ը: «Այնուհետեւ հարկավոր Է տեսնել, թե երբ կսկսվեն նախնական կոնսուլտացիաները, եւ միայն մեկ շաբաթ Է կմնա մինչեւ խորհրդարանի ձմեռային արձակուրդները»,-հավելել Է նա:

Գերմանիան քաղաքական ճգնաժամի շեմին Է հայտնվել այն բանից հետո, երբ ՔԴՄ/ՔՍՄ-ին չհաջողվեց կառավարող կոալիցիա ստեղծել Ազատ դեմոկրատական կուսակցության ու «կանաչների» հետ: ԳՖՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դրանից հետո կոչ Է արել խորհրդարանական կուսակցություններին ամեն ինչ անել Բունդեսթագի նոր ընտրություններից խուսափելու համար:

Ճգնաժամից դուրս գալու հնարավոր տարբերակներից մեկը ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքի եւ ԳՍԴԿ-ի կազմով «մեծ կոալիցիայի» կառավարումը շարունակելն Է: Ինչպես սպասվում Է, նոյեմբերի 30-ին Շտայնմայերի հրավերով կկայանան Մերկելի բանակցությունները սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցի եւ բավարական ՔՍՄ-ի ղեկավար Հորսթ Զեեհզոֆերի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]