1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՊԵԿ-ը Թբիլիսիում կայացած միջոցառմանը անվանակարգերի է արժանացել

ՊԵԿ-ը Թբիլիսիում կայացած միջոցառմանը անվանակարգերի է արժանացել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Թբիլիսիում կայացել է ՏՀՏ զարգացման և կիբերանվտանգության տասներորդ հոբելյանական միջոցառումը (GITI-2017), որին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացնելով «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պետուհան» և «Մեծ տվյալների վերլուծության» համակարգերն ու դրանց հիմնական գործառույթները՝ պետական եկամուտների կոմիտեն պետական ոլորտին առնչվող 7 անվանակարգից արժանացել է երկուսին: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգն արժանացել է «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգին, իսկ «Մեծ տվյալների վերլուծության» համակարգը՝ «Լավագույն ենթակառուցվածքային լուծումը» անվանակարգին: Նշենք, որ ամեն տարի կազմակերպվող միջոցառման հիմնական նպատակն է խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական ու մասնավոր հատվածներում արդիական և նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]