Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մրցակիցս շատ համառ էր և կամային որակներով օժտված. Արամ Ավագյան

Մրցակիցս շատ համառ էր և կամային որակներով օժտված. Արամ Ավագյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Արամ Ավագյանի կարծիքով պրոֆեսիոնալ ռինգում իր հերթական մրցակիցն աչքի ընկավ համառությամբ:

«Պրոֆեսիոնալ ռինգում այս մենամարտս բաղկացած էր 8 ռաունդից: Մրցակիցս բավականին համառ և կամային որակներով օժտված մարզիկ էր: Ինձ հաջողվեց մրցակցիս կոտրել որովայնին հասցված հարվածների միջոցով, որի շնորհիվ էլ 4-րդ ռաունդում մրցակիցս հրաժարվեց հետագա պայքարից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ավագյանը:

Վերջինիս խոսքով՝ ներկայում նա պատրաստվում է ինչ-որ շրջան հանգստանալ և միայն հաջորդ տարի կսկսի նախապատրաստվել հաջորդ մենամարտին:

Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրեց իր 6-րդ մենամարտը (բոլորը մենամարտերում հաղթանակ): Նա 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]