Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղրղզստանի նոր նախագահը հանրապետության հերոսի կոչում շնորհեց Աթամբաեւին

Ղրղզստանի նոր նախագահը հանրապետության հերոսի կոչում շնորհեց Աթամբաեւին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահի պաշտոնն ստանձնած Սոորոնբայ Ժեենբեկովն իր հրամանագրով Ղրղզստանի Հանրապետության հերոսի կոչում Է շնորհել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ղրղզստանի հինգերորդ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, որն ընտրվել Է հոկտեմբերի 15-ին կայացած համաժողովրդական ընտրությունների արդյունքում, պետության ղեկավարի պաշտոնն ստանձնել Է նոյեմբերի 24-ին: «Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրամանագիր Է ստորագրել, որի համաձայն ժողովրդի առջեւ ունեցած բացառիկ վաստակի, Ղրղզստանի պետական անկախության, ժողովրդի միասնության, երկրում խաղաղության ու համաձայնության ամրապնդման գործում նշանակակալի ներդրման, ինչպես նաեւ ցուցաբերած քաղաքական կամքի ու արիության համար Ալմազբեկ Շարշենի Աթամբաեւին շնորհվել Է գերազանցության բարձրագույն աստիճանը՝ «Ղրղզ Ռեսպուկլիկասինին Բաատիրի» (Ղրղզստանի Հանրապետության հերոս)՝ «Ակ Շումկար» հատուկ նշանի հանձնմամբ»,- նշել Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]