Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դրամատիկ խաղում պարտվեց Դանիային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը դրամատիկ խաղում պարտվեց 
Դանիային

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակներում հյուրընկալեց Դանիայի հավաքականին և պարտվեց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Միկա» մարզահամալիրում կայացած խաղի առաջին քառորդում բավականին բարդ պայքար ծավալվեց։ Հայաստանի հավաքականը միայն մեկ միավորի առավելությամբ առաջ էր մրցակցից՝19։18։ Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականը մեծացրեց առավելությունը և մեծ ընդմիջման գնաց 40։31 հաշվով։ Երրորդ քառորդում Հայաստանի թիմն ուներ միայն երեք միավորի առավելություն՝ 51։48։ Որոշիչ՝ չորրորդ քառորդն ավարտվեց հավասար 69։69  հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ դանիացիները կարողացան հաղթանակի նժարն իրենց կողմը շրջել և հաղթեցին 71։78 հաշվով։

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընտրական փուլի մյուս հանդիպումը կանցկացնի 2018 թվականին: Փետրվարին կայանալիք խաղում Հայաստանի մրցակիցը Ալբանիան է, իսկ հանդիպումը կկայանա Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]