Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԼՂ շփման գծում անցնող շաբաթ պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը

ԼՂ շփման գծում անցնող շաբաթ պահպանվել է հարաբերական հանգիստ 
իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից՝ շփման գծի հյուսիսային հատվածում կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]