Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բաթումիի հինգ աստղանի հյուրանոցում բռնկված խոշոր հրդեհից 12 մարդ է զոհվել

Բաթումիի հինգ աստղանի հյուրանոցում բռնկված խոշոր հրդեհից 12 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, նորությունը լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն:

Նրա խոսքով՝ հրդեհի մարումից հետո հյուրանոցում աշխատանքներ են տարվում մարդկանց ներկայությունը բացառելու նպատակով: Տուրմանիձեն  նշել է, որ հրդեհի հետեւանքով մահացածների ինքնությունը դեռ չի հաջողվել ճշտել, քանի որ նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել:

Վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ Բաթումիի «Լեո Գրանդ» հինգ աստղանի հյուրանոցում, որտեղ ուրբաթ երեկոյան խոշոր հրդեհ էր բռնկվել, մեծ թվով այցելուներ են եղել:

Վրաստանի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացել է 12 մարդ: Տուժածների հստակ թիվ դեռեւս չի նշվում: Նրանց թվում երեք հրշեջ-փրկարարներ են:

Ավելի ուշ Աջարիայի Ինքնավար Հանրապետության առողջապահության նախարար Զաալա Միկելաձեն հայտնել էր, որ տուժել է  21 մարդ, այդ թվում ` 5-ը Թուրքիայի քաղաքացի, 1-ը՝  Իսրայելի:

Վրացական առաջին ալիքն էր նշել էր, որ հյուրանոցում հրդեհի պահին եղել են նաեւ «Միսս Վրաստան» գեղեցկության մրցույթի մասնակիցները: Նրանց փրկարարները իջեցրել են փրկարարական աստիճանով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]